Ուշացած լրացում

10993959_10206358677191467_8209095951117805889_nՈ՜նց էի մոռացել անգլերենի մասին:
Հիշեցի: Ուրեմն այս անգամ իսկապես կարելի է ասել՝ ձեզ եմ ներկայացնում այս կիսամյակի համար վերջին անհատական աշխատանքը իմ բլոգում: Continue reading

Չարլզը…

charlesՈղջույն: Մի կողմ դնելով սովորական չաշխատասիրությունը՝ որոշեցի մի քիչ թարգմանություն անել: Այս անգամ «սև իրականության» կամ «կեղտոտ ռեալիզմի» ներկայացուցիչ (ոմանք ասում են՝ նաև հիմնադիր)  Չարլզ Բուկովսկի: Ուղղակի առաջարկում եմ կարդալ ու քննադատել:
Հ.Գ. Հա՛, անկախ քննադատություններից, ամռանը էլի եմ անդրադառնալու Բուկովսկուն:

Continue reading

Լավ գործ/ Big Business

Թարգմանություն

brain_injury_photo_Street_RootsՎերլուծական ընթերցանություն
«Լավ գործ»

Դեննին կանգնած էր Մանհեթթն Կամուրջի վրա: Հանկարծ նա նկատեց դեռ վառվող ծխախոտի մնացորդը մայթին և շտապեց վերցնել այն: Մի քանի անգամ խորը ներս քաշելով ծխախոտի ծուխը, նա ծխի փոքր ամպեր բաց թողեց գարնանային մեղմ օդի մեջ:

Մինչ նա վայելում էր ծխելը, մտածեց իր ներկայիս կարգավիճակի մասին: «Ի՞նչ օգուտ կա այս ամենից,-հարցրեց նա ինքն իրեն,-ահա ես՝երիտասարդ մի մարդ, փնտրում եմ ցանկացած տեսակի աշխատանք, բայց հաջողության նշույլ անգամ չկա:
Եվ ես անշուշտ հիմար չեմ: Ես ամեն ինչից լավ եմ: Ինչ աշխատանք ուզում է՝ լինի, կանեմ, բայց, միևնույն է, հաջողություն չկա: Ես պետք է ծխեմ ուրիշի նետած ծխախոտի մնացորդը: Աստված իմ: Ի՞նչ պիտի մարդ անի Ռոքֆելլերի գործընկերը դառնալու համար:
Նրանք սկսում են քչից՝ այն, ինչ ինձ պետք է: Եվ ես համոզված եմ, որ նրանց, ինչպես և ինձ, չէր հետաքրքրում թե ինչ գործ կանեն:
Եվ այնուամենայնիվ իմ պատռված գրպանում միայն ութ դոլլար և հիսուն սենթ կա: Սատանան գիտի, թե այդ ութ ու կեսով ինչքան ժամանակ կկարողանամ ծայրը ծայրին հասցնել:  Մի շաբա՞թ, կես ամի՞ս, մեկ ամի՞ս: Ի սեր Աստծո, որտեղի՞ց կարող եմ աշխատանք գտնել:
Ի լրումն այս ամենի, սկսեց տեղատարափ անձրև գալ, իսկ կոշիկներս ծակ են: Ծա՞կ են… դրանք ծակեր են, որոնց շուրջը մի քիչ կոշիկ կա:  Որտե՞ղ կարող եմ պատսպարվել անձրևից: Մի որոշ ժամանակով փոստստուն կգնամ»: Continue reading

Իմպրովիզ

644336_410872225677630_1470764236_nԵս ու ընկերուհիս՝ Թամին, որոշել ենք նոր նախագիծ անել: Սրա նպատակը մեզ անծանոթ լեզուներով գրված ստեղծագործությունները թարգմանելն է: Մի փորձ կա (Թամին է թարգմանել): Ասում են՝ ստացված է: Որոշեցինք շարունակել շարքը ու այս անգամ անդրադարձանք Արգենտինացի ժամանակակից գրող Սիլշին (Սիլվիա Սպինազզոլա): Իսպաներենի իմացութունս հնարավորություն տվեց տեղեկանալու, որ ծնվել է 1958ին, Արգենտինայում ու ապրում է Բուենոս Այրեսում (նշենք, որ Սիլշի մասին տեղեկությունները միայն իսպաներենով են): Որոշեցինք թարգմանել նրա «Պատերազմ»  կամ “Guerra” ստեղծագործությանը: Նշենք, որ այս հեղինակը մեր ժամանակակիցն է: Սրանով  մասնակցում ենք «Ճանաչենք մեր ժամանակակիցներին» նախագծին:
Դե…. Ֆեյսբուքով փնտրեցինք, գտանք, համոզվեցինք, որ Սիլշին է ու իսպաներենախառը անգլերենով տեղեկացրինք մեր թարգմանության մասին: Ֆեյսբուքն ասում է՝ դեռ չի կարդացել նամակը: Պատասխանի դեպքում կտեղեկացնենք Ձեզ:
Սա հիանալի հնարավորություն է շփվել այլազգի գորղի հետ ու դրան զուգահեռ օտար լեզուներ սովորել:
Լա՜վ, կարդացեք թարգմանությունը. Continue reading

Նա չապրեց Ամերիկայում, նա այնտեղ մահացավ

poe
Պոյի ոճի յուրօրինակությունը Ամերիկայում հետևորդներ չգտավ: Բայց այն իր արտացոլումը գտավ ֆրանսիացի սիմվոլիստ Բոդլերի պոեզիայում, ով թարգմանեց Պոյին, հայտնի դարձրեց նրան Եվրոպայում: Դրանով էլ սկսվեց Պոյի ազդեցությունը հետադիմական և սիմվոլիստական գրականությունում: Այն նկատվում է Վիլե դը Լիլ-Ադամի, Մալարմեի, Մետերլինկի, Ուայլդի, ռուս սիմվոլիստների և ուրիշ ժանրերում ստեղծագործողների՝ Գովարդ Ֆիլիպսի, Լավկրաֆտի, Էվերսի, Էդոգավա Ռոմպոյի ստեղծագործությունների վրա:

Ֆրանսիացի գրող Շառլ Բոդլերը, որի արվեստի հիմքում միաժամանակության սկզբունքն էր, ընկալումը խաղում է առաջնային դեր (պատահական չէ, որ նա շատ էր սիրում Էդգար Պոյի ստեղծագործությունները), գրում է. «Միացյալ Նահանգները Պոյի համար եղան ահռելի բանտ, որտեղով նա տենդագին շտապում էր, ինչպես մի էակ, որը ծնված էր աշխարհում ավելի մաքուր օդ շնչելու, բայց քշված էր՝ ապրելու ահռելի բարբարոսական մթնոլորտում»: Իսկ Բ. Շոուն արտահայտվել է այսպես. «Նա չապրեց Ամերիկայում, նա այնտեղ մահացավ»: Continue reading