Ես եմ

Բարև՛ կրթահամալիր:
Մեր՝ նախկինում սահմանած «շրջանասկզբից» անցնում է երեք տարի, և համառորեն չենք փոխվում: Համալսարանում հաճախ կատակում եմ՝ տեսեք, կոշիկներս նոր են, և շարունակում եմ գովել ու գովել, և ոչ ոք չի արձագանքում, անգամ չի ժպտում: Հիշում եմ՝ կրթահամալիրում ես ու տիարը նոր կոշիկների մասին երկար զրուցում էինք, իրար հասկանում: Continue reading

Անչափ

Ա12235042_913115585437682_698883054655146026_nնցած 52 շաբաթը լռությանն էր: Թող լինի: Մեր հաշվարկներով մեկ տարի համարվածը տիեզերքի համար քանի՞ (մեր հաշվարկած) վայրկյան արժե: Ճանապարհենք-դիմավորենք էլի:
Մի երկու օրից էլի փշուրներ ենք դառնալու, լցվենք սրա-նրա ներսը, փշուրափոխանակում անենք… Կուզես՝ լուռ, կուզես՝ հակառակը: Մենք դա անելու ենք:
Մենք էլի սիրելու ենք ավելի շատ, քան ատելու: Մի գդալ սերը ամենամեծ գդալով ենք չափելու, բաժանելու ենք ու ստանալու… Բաժանելիս սա երբեք չի վերջանա, իսկ մենք անխնա լինենք: Continue reading

Ոչուփուչ

11743005_860512487364659_7034760728476983068_nԴու երբևե գրե՞լ ես ոչնչի մասին: Ես երևի սկսում եմ գրել: Ոչ թե գրել ոչինչ, այլ դրա մասին:
Մշտական բառախաղն է: Հետո կհասկանանք, որ առանց սահմանելու հա էլ ոչնչի մասին գրել ու խոսել ենք, մտածել ենք, սևագրել, բամբասել, պատմել… Որ ոչինչ ենք ցանել, հնձել ենք ոչինչ, ծիծաղել ու հակառակն արել ոչնչի շնորհիվ ու պատճառով: Կհասկանանք, որ մեր ձախորդությունների ուղեցույցները, հաջողությունների գրավական-մրավականները հենց ոչինչներն են եղել ու կան… (Նկատի ունեմ՝ հետադարձ հայացքով նայելիս. ճիշտ պահին երբեք հասկանալու խնդիր չենք լուծում): Continue reading

Միասնական

10995283_1614075252172002_6256024945219494750_nՎեցն անց կեսին Թանկյան Սերժն ասում է՝ wake up: Խոսքը դեռ բերանում՝ դժգոհ-դժգոհ վեր եմ կենում: Օրը տոնական չէ, բայց մեր ձեռքին է ամեն ինչ. տոն դարձնենք: Ու հագնում եմ ամենագունավոր շորերս, որ տրամադրությունս էլ գունավորվի:
Յոթն անց կեսին գտնում եմ մեր մեքենան ու անհանգիստ տանեցիներին. միասնական քննության ենք գնում: Continue reading

Շրջանասկիզբ

DSCF4141Հետհաշվարկ: Մի ամսից յոթ օր պակաս ժամանակում միայն քո ու ձեր մասին դպրոցում կխոսեն ներկա ժամանակով: Հետո դուք այլևս անցյալ կլինեք:
Նոր տարվա պատրաստություններին է նման մեր «Ցտեսություն» նախագիծը՝ ձեր լեզվով ասած՝ վերջին զանգը: Continue reading