Սոցիալական կայքերը, մենք ու մեր ժամանակը

Այսօր բոլորս էլ օգտվում ենք համացանցից, այդ թվում՝ ես ու դու: Օգտվում ենք, որովհետև եթե չլիներ մեր լավ ու վատ համացանցը, ես չէի գրի, դու էլ չէիր կարդա: Համացանց ասելով,  կարող եմ վստահ ասել, որ  շատ մարդիկ կամ նրանց զգալի մասը, պատկերացնում է սոցիալական կայքեր: Հիմնականում facebook, twitter, myspace ու իհարկե հայերի կողմից սիրված ու ճանաչված odnoklassniki: Փորձեմ կարծիքս հայտնել սոցիալական կայքերի`մասնավորապես odnoklassniki-ի ու facebook-ի մասին:

Ասեմ, որ միայն ֆեյսբուքում եմ գրանցված: Ու պարբերաբար ֆեյսբուքյան ընկերներիցս նամակներ եմ ստանում, մոտավորապես այս բովանդակությամբ. «Վիկ, դու օդնոյում կա՞ս»: Սկզբում չէի էլ հասկանում ի՞նչ են խոսում, ի՞նչ են հարցնում, բայց մի անգամ որոշեցի հարցնել ու պարզվեց, որ դա նույնն է, ինչ ասենք «գրանցվա՞ծ ես օդնոկլասսնիկում» արտահայտությունը: Այս կայքից մեր ժողովրդի բառապաշարում ավելացավ ևս մի քանի ռուսահայերեն արտահայտություն: Երիտասարդների մեծասմասնությունը հենց այս կայքից իմացավ հյուրեր բառի ռուսերեն տարբերակը ու ակտիվ սկսեց ծանոթության առաջարկներ անել: Մի խոսքով՝ ծանոթացանք, ընկերացանք, շատ-շատ նկարներ ներբեռնեցինք, «ստսատուսներ» ու աֆորիզմներ գրեցինք, եզակի դեպքերում՝ անգամ ամուսնացանք ու հասցրեցինք բաժանվել: Իսկ ինչո՞ւ եմ անցյալ ժամանակով խոսում, որովհետև հիմա էլ նույնն է կատարվում: Կարծում եմ,՝այս կայքը առանձնահատուկ է. այն միավորեց հայ երիտասարդների այնպիսի վիրտուալ խմբերում, ինչպիսիք են Anti Real Madrid-ն, Barcelona forever-ը:
Մի խոսքով` ամենաընտանեկան, ամենանարնջագույն ու ամենահայկական odnoklassniki.ru-ն:

Անցնենք facebook-ին: Ճիշտն ասած` սրա մասին գրեթե ոչինչ չունեմ ասելու: Բոլոր սոցիալական կայքերի նման սա էլ է ժամանակ խլում, բայց կարծում եմ` դա նորմալ է, բոլոր սոցիալական կայքերն էլ այդպիսին են: Ի տարբերություն նախորդի, սա ավելի հայտնի ու համեմատաբար «կրթված» կայք է: Այստեղ գրանցվում են գրեթե բոլորը: Ի դեպ, վերջերս odnoklassniki-ի օգտատերերը գաղթում են դեպի facebook: Այո, գրեթե բոլորն են գրանցված facebook-ում, ու գրեթե բոլորն են հասկանում, որ դա երբեմն ժամանակի կորուստ է:

Եվ վերջում մի խորհուրդ` օգտվեք սոցիալական կայքերից, բայց շատ ժամանակ մի տրամադրեք դրանց, չէ որ ավելի կարևոր բաներ ունեք անելու:

Վիրտուալ ու իրական սիրով` Վիկա Մարկոսյան

4 thoughts on “Սոցիալական կայքերը, մենք ու մեր ժամանակը

    • Ընկեր Հասմիկ ջան, կարծում եմ ճիշտ եք անում, որ չեք գրանցվում սոցիալական կայքերում, էդպես գուցե ավելի ճիշտ է:

  1. Սոցիալական կայքերը լավ են,բայց ես շուտ ձանձրացա դրանցից,գերադասում եմ ինքս կողմնորոշվել,թե ինձ սմայլիկ ուղարկողը իրականում ինչ դեմք ունի:одноклассники կայքը վաղուց լքած մեկն եմ,որի գլխավոր էջում իմ ժպտացող,շատ ուրախ նկարն է:

Leave a comment