Է

X7RB2kaEG3MԳիտեմ՝ մոռացել էիր իմ մասին: Ամեն դեպքում՝ կարող էիր մոռանալ: Չէի՞ր մոռացել… Ապրես: Հարցնո՞ւմ ես՝ որտեղ էի: Պատմեմ, լսիր:
Ուրեմն (ո՜վ է ասում՝ «ուրեմն»-ով նախադասություն չեն սկսում) քառասուն օր շարունակ փնտրում, բացահայտում, փորձում էի հասկանալ…
Կհարցնես՝ ինչ ու որտեղ էի փնտրում: Կասեմ՝ ինքս իմ մեջ ինքս ինձ էի փնտրում:
Ու պահքի ընթացքում, ինչպես տեսնում ես, էստեղ գրել եմ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Առհասարակ այս տարի մեծ պահքն ինձ համար մարդաշատ տեղերում «ես պասի մեջ եմ» ձևակերպմամբ, միայն նյութականի սահմանափակումով չի սկսվել ու ավարտվել: Քառասուն օրերը եղել են ինքնավերլուծությունների, ինքնաքննադատությունների, ինքնարժևորման, ինքնաճանաչման օրեր:
Իսկ բացահայտումները եղել են իմ, Նրա, մեզ հետ կապված:
Ուրեմն (էլի ուրեմն) քառասուն օր անց հասկացա, որ
… ձևավորվել, առաջացել է մի նոր «Է», որը նախորդի լրացված, շտկված տեսքն ունի:
… հին «Է»-ն իսկապես ուներ նորացվելու կարիք:
… ինքդ քեզանից փախուստը պիտի բացառել միանշանակ:
… մարդկանցից փախչել հնարավոր Է, բայց չի կարելի, որովհետև նրանց մեջ շատ «Դու» կա:
…դժվար թե պետք լինի մարդկանց դասավորել, աստիճանակարգել: Հիմքում նույն/քո տեսակն Է ընկած:
… գոյություն ունենալը հերիք Է երջանիկ լինելու համար:
… հոգուդ տունը մարմինդ Է, ու եթե տունդ «քանդվի», դրա միակ բնակիչը հաստատ փլատակների տակ չի մնա: Անտուն կմնա, բայց չի մեռնի:
… բոլոր տեսակի վախերի հիմքն արհեստական Է:
Է՞…
…թե քիչ թե շատ հասկանում ես մտքերիդ, տեսակիդ, ինքդ քո «Է»-ն, փորձիր մյուսներինն էլ հասկանալ, որովհետև դա էլ փաստորեն ինքնաճանաչման մեջ մե՜ծ դեր ունի:
Հա, կարևորը.
… հասարակությունից օտարվել, կղզիանալ պետք չԷ: Հակառակ դեպքում «Է»-ի հետ կապված բոլոր ջանքերը իզուր կանցնեն: Ճանաչո՞ւմ, փորձո՞ւմ ես ճանաչել՝ շատ լավ Է… Թող մյուսներն էլ փորձեն բացահայտել «Է»-դ, դու էլ՝ նրանցը:

Է՞…
Սկզբում մոռացել էի ասել՝ գրառումը անում եմ մեծամասամբ ինքս ինձ համար (թեպետ միշտ էլ ինքս ինձ համար եմ գրում, բայց սա այլ դեպք է): Մյուս տարվա մեծ պահքին էլ վերարժևորածը վերարժևորել է պետք: Գրում եմ՝ չմոռանամ:

Կուտակված ասելիք շա՜տ կա: Քիչ-քիչ կքննարկենք:

 

2 thoughts on “Է

  1. Վիկա ջան քո տարիքի համար դու շատ հասուն և ձևավորված անհատ ես,շնորհակալ եմ,որ մեզ մեծերիս օրինակ ես ցույց տալու մյուս պահքին գոնե քեզ նման վերաարժեվորելու ,հրաշք աղջիկ…
    Տիկին Մարգարիտ

Leave a comment